ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Առանց օլիմպիական ուղեգրերի

Առանց օլիմպիական  ուղեգրերի
01.05.2012 | 00:00

Սոֆիայում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարից հետո, որտեղ մեր մարզիկները կարողացան ձեռք բերել Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության չորս ուղեգիր ու մարզաձևից տարվա խոշորագույն մարզական հանդիսությանը մեր մասնակիցների թիվը հասցնել վեցի, ակնկալիքներ կային նաև Չինաստանում անցկացված վարկանիշային մրցաշարից: Ցավոք, սպասելիքները չարդարացան, թեպետ առանձին մարզիկներ ընդհուպ մոտեցել էին բաղձալի նպատակակետին: Մասնավորապես, իրենց հնարավորությունները բաց թողեցին հունահռոմեականներ Ռոբերտ Կիրակոսյանն (55 կգ) ու Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), ովքեր երրորդ տեղի համար պայքարում համապատասխանաբար զիջեցին Գերմանիան ներկայացնող Գեյուն Զահիդովին ու Արմեն Վարդանյանին (ՈՒկրաինա):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ